Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրում նախագահական արտահերթ ընտրություններում պաշտոնապես նախագահի թեկնածու է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Ղազապստանի ԿԸՀ-ն որոշել է նախագահի թեկնածու գրանցել Նուրսուլթան Նազարբաեւին։ Նրա թեկնածության համար հավաքվել է 560 523 ստորագրություն, երկրի 16 տարածաշրջաններից»,-նշել են ԿԸՀ-ից։
Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուի գրանցման համար պետք է ԿԸՀ ներկայացնել ընտրողների ընդհանուր թվի առնվազն 1 տոկոսի չափով ստորագրություն, որոնք պետք է ներկայացնեն հանրապետության 14 շրջանները, Աստանա եւ Ալաթի քաղաքները։ Ստորագրությունների նվազագույն թիվը 93 հազար է։
Նազարբաեւը առաջինն է, ում թեկնածությունը ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է։ Այս պահին թեկնածության համար ԿԸՀ է դիմել 26 անձ։





























