Չինաստանի Շենչժենե քաղաքում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է երկրից ապօրինի ճանապարհով Apple սմարթֆոնների խոշոր խմբաքանակ դուրս բերել։ Մաքսատան աշխատակիցների խոսքով՝ նրանք ուշադրություն են դարձրել ուղեւորներից մեկին՝ անսովոր քայլվածքի պատճառով։ Նրա ոտքերը չէին ծալվում, իսկ մեջքը իդեալական ուղիղ է եղել։

Ձերբակալումից հետո պարզվել է, որ նա սմարթֆոնները ամրացրել է մարմնին։ Տարբեր սերնդի 146 սմարթֆոնները կապված են եղել չինացու ազդրերին ու փորին, հաղորդում է Lifenews-ը։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, 30-ամյա Չան Շին առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։

2011 թվականից նա մի քանի անգամ բռնվել է նույն հանցանքը կատարելու համար։ Սահմանապահներն արդեն կատակում են, որ նա պետք է մաքսանենգության այլ տարբերակներ մտածի։