Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում «մայդանի» գործողությունների ժամանակ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի անգործությունը հանգեցրել է ծանր հետեւանքների։ Նման հայտարարություն Պուտինն արել է Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմում, որը ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվել է արդեն Հեռավոր Արեւելքում։

«Ես չեմ ուզում գնահատական տալ նրա (Յանուկովիչ) աշխատանքին։ Նա ասաց. «Ես չկարողացա զենք կիրառելու հրաման ստորագրել, ձեռքս չբարձրացավ»։ Կարելի՞ է նրան մեղադրել դրա համար։ Ես չգիտեմ եւ չեմ ուզում դա անել։ Ինձ իրավունք չեմ վերապահում դա անել։ Դա լավ է, թե վատ, բայց անգործության հետեւանքները ծանր էին, դա ակնհայտ է»,-ասել է Պուտինը, հաղորդում է Gazeta-ն։

ՌԴ նախագահի խոսքով՝ ինքը Յանուկովիչին խնդրել է չհեռանալ Կիեւից, եւ վերջինս խոստացել է իրեն մտածել հետագա գործողությունների մասին եւ ավելի ուշ զանգահարել։