Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում «պետական հեղաշրջման տիկնիկավարը» ԱՄՆ-ն է եղել։ Այս մասին նա պատմել է Անրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմում, որն արդեն ցուցադրվել է Հեռավոր Արեւելքում։
«Իրավիճակի աճպարարություն այն է, որ ֆորմալ առումով Ուկրաինայի ընդդիմությանն առաջին հերթին աջակցում էին եվրոպացիները, բայց մենք հրաշալի գիտեինք, որ իրական «տիկնիկավարները» մեր ամերիկացի ընկերներն էին։ Նրանք են օգնել ազգայնականներին զինված ջոկատներ ստեղծել Ուկրաինայի արեւմուտքում։ Պատրաստությունը տեղի է ունեցել Լեհաստանում, մասամբ՝ Լիտվայում»,-ասել է Պուտինը, հաղորդում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պուտինը տեղյակ է եղել Կիեւում իշխանությունը վերցնելու եւ Յանուկովիչին հեռացնելու մասին։





























