Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում մեռած են գտել «Նետիշինսկի վեստնիկ» պարբերականի գլխավոր խմբագիր 44-ամյա Օլգա Մորոզին։ Սկզբում լրագրողուհու մահվան մասին Facebook-ում գրել է նրա ընկերուհին՝ գործարար Նատալյա Կովալը։ Հետո սպանության մասին տեղեկությունը տարածել է Ուկրաինայի ՆԳՆ Խմելնիցկիի մարզային վարչության կայքը, հաղորդում է Gazeta-ն։
Օլգա Մարոզին հայտնաբերել է նրա հարազատ քույրը՝ այցելելով նրա տուն։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ նախնական զննումից հետո կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։




























