Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մուբարիզ Իբրահիմովին՝ «մատուցած ծառայությունների եւ ցուցաբերած արիության համար» հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է Ադրբեջանի պետական հեռագրական գործակալությունը։
Մեկ այլ հրամանագրով՝ որոշվել է նրա անունով դպրոց եւ փողոց անվանակոչել։
Մուբարիզ Իբրահիմովը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինված ահաբեկչական խմբավորման մասնակիցներից է։ Դիմադրության հանդիպելով՝ ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանվածի։ Հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել եւս 4 զինծառայող։
Իլհամ Ալիեւը եւ նրան շրջապատող մարդիկ բավական առաջ են գնացել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ռամիլ սաֆարովների նման մարդասպաններին պետական մակարդակով մեծարելու գործում։ Մեր հարեւաններն այս առումով «նախանձելի հերոսություն» են դրսեւորում։




























