Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում` քարափում, տղամարդու դի կա:

ՏԿԱԻՆ կայքի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (շուրջ 3 կմ) շարունակել են ոտքով:

Փրկարարները «Արզնի» կոչվող առողջարանի թիվ 4 ամառանոցի մոտակայքում հայտնաբերել են 1966 թվականին ծնված Արշակ Առաքելյանի դին: Ըստ Shamshyan.com-ի, մահացածը Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի բնակիչ էր: