Ավտովթար Արագածոտնի մարզում: ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, այսօր՝ մարտի 15-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել: Ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Shamshyan.com-ն էլ գրում է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի՝ ձորը գլորվելու հետեւանքով 1 մարդ մահացել է, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:




























