Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր` մարտի 15-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում` խաչքարի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին եւ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում «Նիսան» մակնիշի 02 PR 101 համարանիշի (վարորդ 23-ամյա Գեւորգ Օհանյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել (մոտ 2.5 մ) թիվ 23 շենքի մոտակայքում կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 SQ 049 համարանիշի (վարորդ 26-ամյա Սարգիս Գեւորգյան) ավտոմեքենայի վրա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Օ.-ը եւ ուղեւոր 24-ամյա Վ. Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: