Չինաստանի Գանսու նահանգի բնակիչը տեղի իշխանություններից 83 հազար դոլարի փոխհատուցում կստանա՝ իր վրա պանդայի հարձակման համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2014-ի մարտին նահանգի գյուղերից մեկում: Պանդայի հարձակումից հետո տղամարդուն 7 ժամ վիրահատել են:

Դեպքից հետո տուժածի որդին դատի է տվել տեղի իշխանություններին եւ տեղի արգելոցի ղեկավարությանը, որտեղ բնակվում է ավելի քան 100 վայրի պանդա, հաղորդում է Gazeta-ն:

Տղամարդու փաստաբանի խոսքով՝ «բանակցություններից» հետո իշխանությունները համաձայնել են 83 հազար դոլարի փոխհատուցում վճարել: