Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 58-ամյա Ենոք Ե.-ն իր ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել 5.45 մմ տրամաչափի` 116, 5.6 մմ տրամաչափի՝ 16 փամփուշտ, ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված մեխանիզմ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: