Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սպիտակի Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 48-ամյա Գագիկ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:





























