Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արշալույս գյուղի տարածքում գտնվող բանջարեղենի չգործող շուկայի մոտակայքից հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Էդգար Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով: