Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Սեբաստիա փողոցում` նախկին պիոներպալատի ձախ կողմում` ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1 գլանակ, 5.45 մմ տրամաչափի 87 եւ 7.62 մմ տրամաչափի 105 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:





























