Վրաստանում անժամանակ մահացած տնտեսական լրագրող Արթուր Երնջակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 16-ին, ժամը 18-ին, Երեւանի Մարգարյան 8, բնակարան 12 հասցեում:

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 14.00-ին:

Նշենք, որ Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող,  «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը, ով Վրաստան էր մեկնել հայ լրագրողների համար Վրաստանի  Զբոսաշրջության նախարարության կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում։

Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Արթուր Երնջակյանը մահացել է սրտի կաթվածից։ Ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո նրան տեղափոխել են Բաթումի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

52-ամյա Արթուր Երնջակյանն ամուսնացած էր, երկու երեխաների հայր։