Չիլիի Վալպարասիո քաղաքի մոտակայքում անտառային հրդեհները ընդգրկել են 300 հա տարածք: Աղետի ժամանակ Նեգրիտա անունով շունը խորը փոս է փորել ու այնտեղ թաքցրել իր 9 ձագերին՝ փորձելով պաշտպանել նրանց կրակից:

Դեպքի վայր ժամանած կամավոր փրկարարները դուրս են բերել շանն ու նրա ձագերին: Նրանց տեղափոխել են անվտանգ տարածք, հաղորդում է Lifenews-ը:

Հրդեհի հետեւանքով 7000 մարդ տարհանվել է: Այդ շրջանում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Չիլիի իշխանությունները նշում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Ավելին, շատ տարհանված բնակիչներ արդեն սկսել են վերադառնալ իրենց տները: