Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.10-ին, Տաշիրի Ջահուկյան փողոցում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 33-ամյա Խաչիկ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ Նիժեգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի /անչափահասին բռնաբարելը/ 2-րդ մասի մեղադրանքով: