Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մարտի 15-ին, ժամը 06.50-ին, Երեւան քաղաքի Կոնդ թաղամասից բերման են ենթարկել 25-ամյա Հրաչ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:





























