Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ Ֆերնան Դյուշոսուան «Փարիզիեն» պարբերականի հաղորդմամբ` նախազգուշացրել է, որ կարգելի Ֆրանկ Ռիբերիին եւ Քարիմ Բենզեմային հանդես գալ երկրի ազգային հավաքականում, քանի որ նրանց ներկայացվել է անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեղադրանք: Դյուշոսուան ընդգծել է, որ գործը մասնավոր է, մանրամասները հայտնի չեն, մեղքն էլ չի ապացուցվել, սակայն պաշտոնական մեղադրանքի առկայությունն ու եղած աղմուկն էլ բավարար են, որ այդ մարդիկ հավաքականից հեռու լինեն:
Սպասվում է, որ Դյուշոսուան վաղը կնշանակվի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:




























