Լոնդոնի օդանավակայանում մաքսանենգ կնոջ են ձերբակալել, որը փորձել է կրծկալի մեջ 180 հազար ֆունտ արժողությամբ կոկաին անցկացնել, հաղորդում է The Telegraph-ը:

Բրիտանական օդանավակայանի ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա Նոլա Ուիլյամսին, ով ժամանել է Ճամայկայի չվերթով, երեխայի եւ ընկերոջ հետ: Մաքսատան զննման ժամանակ նրա մոտ մեկ կգ թմրանյութ է հայտնաբերվել, որոնք կարված են եղել կրծկալի բաժակներին:

Ոստիկանությունը պարզել է, որ կնոջը որպես թմրակուրիեր օգտագործել է ընկերը՝ Ռեյմոնդ Գուդիսոնը: Վերջինս նախկինում դատապարտվել է թմրանյութեր տեղափոխելու համար, հաղորդում է Gazeta-ն:

Գուդիսոնն ավելի վաղ 1991-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ Ճամայկայից կոկաին տեղափոխելու համար, իսկ 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ թմրանյութ իրացնելու համար: