Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տեղեկացրել են ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատների ու հյուպատոսությունների կողմից վիզաների տրամադրման ուշացումների մասին: Այս մասին մասնավորապես, ասվում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքում:
«ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները ողջ աշխարհում ներկայումս տեխնիկական դժվարությունների առջեւ են կանգնած՝ կապված կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների հետ: Դա կարող է հանգեցնել վիզաների մշակման եւ էլեկտրոնային թղթակցության ուշացումների»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, դեսպանատան աշխատակիցները խնդրում են ուսանողական վիզայի համար դիմողներն իրենց հետ ունենան SEVIS-ի վճարումը հաստատող փաստաթուղթ»:





























