Այս տարվա առաջին երկու ամսիներին Ռուսաստանում գողացել են ընդհանուր առմամբ 5387 մարդատար մեքենա, 34 պիկապ, 276 կոմերցիոն մեքենա, ինչպես նաեւ 188 բեռնատար ու 4 ավտոբուս: Նման տվյալներ է ներկայացնում «Ավտոստարտ» գործակալությունը:
Ավտոմեքենա գողացողների շրջանում ամենապոպուլյարը «Լադա»-ն է. հունվար-թետրվարին գողացել են 1658 «ադա» մակնիշի ավտոմեքենա: Ամենաշատ գողացվող 30 ավտոմեքենաների ցանկը կազմել է «Ավտոստարտը», որտեղ 13 տեղ զբաղեցնում են «ԱվտոՎԱԶ»-ի մեքենաները: Միաժամանակ, ամենից շատ գողանում են 2106, 2107 եւ 2114 մոդելները, հաղորդում է Motor-ը:
Երկրորդ տեղում «Տոյոտա»-ներն են, որոնք վարկանիշում զբաղեցնում են 5 հորիզոնական: Ամենից հաճախ գողանում են «Տոյոտա Կորոլա», որին հետեւում է «Տոյոտա Քամրին», Land Cruiser-ը եւ RAV4-ը:





























