Մարտի 14-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 11-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, աղջիկը վարելով իրենց քառանիվ մոտոցիկլետը եւ չհասցնելով արգելակել` բախվել է Երեւանի Սուվորովի փողոցի թիվ 20 տան դիմացի գազատար խողովակի հենասյանը` ստանալով մարմնական վնասվածք:

Կատարվում է քննություն: