Մարտի 14-ին, ժամը 19.00-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի դիմաց իրար են բախվել «Նիսան» եւ երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Օպել»-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված հուշաքարին, ապա էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ներից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: