Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության «Վիտորիա» - «Գոյաս» հանդիպումից հետո հյուրերի մարզիչն ու ֆուտբոլիստները խաղադաշտում ծեծի են ենթարկել լրագրող Ռոկե Սանտոսին: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով, թեեւ «Գոյասն» ընթացքում հաշվի մեջ առաջ է եղել: Լրագրողը հարցրել է, թե ինչպես կարելի էր բաց թողնել հաղթանակը: «Գոյասի» մարզիչ Էմերսոն Լեայոն եւ ֆուտբոլիստներ Ռաֆայել Մորան, Մարկաոն եւ Ռոմերիտոն բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանք ազատ են արձակվել եւ գործը մտնելու է դատարան: Բրազիլիայի օրենքներով այդ իրավախախտման համար նույնիսկ ազատազրկում է նախատեսվում: Ամեն ինչ կախված է ագրեսի աստիճանից եւ տուժածի ստացած վնասվածքներից: