Տոկիոյի ոստիկանությունը փնտրում է անհայտ անձին, որն սպառնացել է սպանել Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդիին: Այս մասին հաղորդում է NHK-ն:

Նշվում է, որ զանգն ստացվել է նախորդ ամիս, անհայտ անձը խոսել է անգլերեն եւ սպառնացել է «սպանել դեսպան Քենեդիին», հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Սեուլում ԱՄՆ դեսպան Մարք Լիփերթը զինված հարձակման էր ենթարկվել: Ածելիով զինված հարձակվողը պահանջել էր միավորել Հարավային եւ Հյուսիսային Կորեաները: