ՌԴ Կամչատկայի երկրամասում Շիվելուչ հրաբխի ժայթքած մոխիրը պատել է Ուստ Կամչատսկ ավանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ երկրամասային գլխավոր հանձնաժողովի տարածած հայտարարությունը։
«Ուստ Կամչատկ ավանում Շիվելուչ հրաբխի ժայթքման հետեւանքով ավանում մոխրի նստվածք է նկատվում։ Մոխրի շերտը կազմել է 1 մմ։ Այլ բնակավայրերում մոխրի նստվածք չի արձանագրվել»,- ասված է հայտարարության մեջ։
Բնակավայրերին եւ տեղաբնակներին վտանգ չի սպառնում, նշում է գործակալությունը։




























