Բիձինա Իվանիշվիլին «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն այլ ելք չի թողել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, վերը նշված կուսակցության (որը նախկինում «Վրացական երազանք» կոալիցիայում էր) անդամ Վիկտոր Դոլիձեն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կուսակցությունը կոալիցիայում հակասություններ է ունեցել իր եվրոպական եւ եվրատլանտյան վեկտորի հետ կապված:

«Ես չէի ասի, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը փոխել է վեկտորը, բայց կոալիցիան պետք է աշխատի, որպեսզի պահպանի իր եվրոպական եւ եվրատլանտյան ձգտումը: Նրանց համար, իհարկե, հեշտ չի լինի առանց մեր կուսակիցների աշխատանքի պաշտպանության նախարարի, ԱԳ նախարարի, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի նախարարի պաշտոններում (խոսքը Իրակլի Ալասանիայի, Մայա Փանջիկիձեի եւ Ալեքսի Պետրիաշվիլիի մասին է-խմբ): Ես, իհարկե, դրա համար ուրախ չեմ, բայց այլ ելք Բիձինա Իվանիշվիլին մեզ չթողեց»,-հայտարարել է Դոլիձեն: