Ղազախստանի ԿԸՀ-ն Թուրգուն Սըզդըքովին պաշտոնապես գրանցել է նախագահի թեկնածու՝ Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցության կողմից: Արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 26-ին:
«Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, ԿԸՀ-ն որոշել է գրանցել Թուրգուն Սըզդըքովին որպես Ղազախստանի Հանրապետության նախագահի թեկնածու»,-նշել են երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նրա օգտին հավաքվել է ընտրողների 98 384 ստորագրություն (անհրաժեշտ է 93 հազար), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թուրգուն Սըզդըքովը երկրորդ գրանցված թեկնածուն է. առաջինը երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է, որին առաջադրել է «Նուր Աթան» կուսակցությունը:





























