ԱՄՆ պետական պարտքը կրկին հասել է սահմանագծին, հաղորդում է CBS News-ը: Այն կազմում է 18,1 տրլն դոլար:
Նախորդ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն նամակ է հղել Կոնգրեսին՝ խնդրելով բարձրացնել պարտքի թույլատրելի նշաձողը: Նա նշել է, որ ֆիննախը պատրստ է արտակարգ միջոցառումների դիմել, որպեսզի հնարավորություն ունենա իր ֆինանսական պարտավորությունները, հաղորդում է Gazeta-ն:
Լյուն ընդգծել է, որ պետական պարտքի նշաձողի ավելացումը լրացուցիչ ծախսերի հնարավորություն չի նշանակում: Նշաձողի բարձրացումը միայն կփակի արդեն կատարված ծախսերը:





























