Ավելի քան 30 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

Երկրների ամբողջական ցանկը, որոնք մասնակցելու են տոնակատարություններին, դեռ չի հրապարակվում:

Հայտնի է, որ Մոսկվա համաձայնել են ժամանել Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Չինաստանի, Վյետնամի, ԿԺԴՀ-ի, Նիդերլանդների, Հունաստանի, Եգիպտոսի, Իսրայելի ղեկավարները:

Ֆրանսիայի պատվիրակությունը եւս համաձայնություն է տվել, սակայն դեռեւս հայտնի չէ, թե արդյոք պատվիրակության մեջ կլինի երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ավելի վաղ հաղորվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի օրը: