Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում: Այս մասին, մարտի 16-ին, Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում, «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար  Դալիա Կոուդիտեն՝ դիմել ով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: Դալիա Կոուդիտեի խոսքով ՝ քաղաքական գործիչները պետք է ամենօրյա պայքար մղեն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: Նա անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների վարքագիծը: