Ունենք աննախադեպ երեւույթ, այս պահի դրությամբ առանց անձեռնմխելիությունից զրկելու՝ պատգամավորի նկատմամբ իրականացվել է դատական վարույթ եւ ենթարկվել է պատասխանատվության, ինչը արգելած է ԱԺ կանոնակարգ օրենքով, ՀՀ սահմանադրությամբ եւ պարզ տրամաբանությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ անընդհատ վերջին շրջանում հայտնվում է նման իրավիճակներում, երբ ԴԱՀԿ-ն ապօրինաբար արգելանքի է ենթարկում իր ունեցվածքը, դրամական հաշիվները:

Նա ենթադրում է, որ մութ պատմություններ, կրիմինալ անցյալ կամ կապեր, բիզնեսներ, մեղսավորություն եւ այլ բծեր չունեցող պատգամավորի, որը իրականացնում է նմանատիպ պայքար, ճնշելու միակ հնարավորությունը երեւի իշխանությունները տեսել են դատական կարգով ունեցվածքի կամ դրամական հաշիվների տիրապետելուն սահմանափակում իրականացնելը:

«Հայտնի է, որ ես որերորդ տարին է՝ պայքարում եմ իբր ճանապարհային երթեւեկության կանոնների պատրվակով ժողովրդի նկատմամբ իրականացվող ռեկետի դեմ եւ առավել եւս Ճանապարհային ոստիկանության լկտիությունների դեմ, ինչը նշանակում է հետեւյալը, առանց որեւէ ծանուցման, առանց որեւէ կերպ քաղաքացուն տեղեկացնելու տարիներ առաջ իբր կատարված խախտումների դիմաց միանգամից ԴԱՀԿ-ի միջոցով մարդկանց անգամներով արդեն եռապատիկ, հնգապատիկ տույժի, տուգանքի ենթարկելը եւ առանց դատարանի վճռի սեփականության նկատմամբ ոտնձգությունները՝ արգելանքները գույքի, բանկային հաշիվների եւ այլն, դա արգելում է Սահմանադրության թիվ 31 հոդվածը, ինչի առթիվ իշխանությունները բերում են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում իբր կատարված փոփոխությունը, որ ԴԱՀԿ-ին տրվել է մինչեւ 200 հազար դրամ  տուգանքների դեպքում առանց դատարանի վճռի կատարել նման գործողությունները, ինչը, այդուհանդերձ, հակասահմանադրական է:

Դրա առթիվ դիմել են Սահմանադրական դատարան, ակնկալում ենք համապատասխան վճիռ, որը կարգելի սահմանարության խախտում ու մարդկանց ունեցվծաքի հանդեպ ոտնձգություն որոշ պետական կառույցների համա»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը

Նրա խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ համապաըտասխան դատավորը, ինչպես հայտնում են տվյալ դատարանի քարտուղարությունից, անհետացել է, հարցադրումերին ի պատասխան՝ անհասականալի բացատարություններ են հնչում, թե հեռացվել է, հիվանդ է եւ այլն: Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ խոսքը իբր 2012թ կատարած խախտման մասին է, որի առթիվ պետք է ստանար ծանուցագիր, հետո եռապատկամն, հնգապատկամն մասին ծանուցագիր, այդ ամենը անտեսեր, չարձագանքեր, հետո լինեի ԴԱՀԿ նիստ, բայց անցնում է երեք տարի, հենց որ ինքը իրականացնում է ընդդիմադիր գործունեություն եւ նախաձեռնում է քաղաքացիական շտաբի ստեղծումը, ստանում է ծանուցագիր: «Այսինքն՝ այսօր ընդդիմադիր պատգամավորը Հայաստանում անձեռնմխելիություն չի օգտվում, դատախազը չի մտել ԱԺ, սանկցիա չեն կիրառել, քվեարկություն չի եղել, անեռնմխելիությունից չեն զրկել, բայց դատական վարույթ է իրականացվել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունը պատգամավորի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան և վճիռ հրապարակել: Բայց պարզվում է՝ պատգամավորն այդ մասին չի իմացել և չի պատրաստվում լռել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է վարչական դատարան` պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գանձել 25 հազար դրամ: Այս գործով դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը օրերս Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել  է դատավորի պաշտոնից, 2013թ. դեկտեմբերի 19-ին որոշել է պատգամավորին պարտավորեցնել կատարելու 25 հազար դրամի վճարը և հրապարակած որոշումը հենց նույն օրը ուղարկել է պատգամավորին:

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, որ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ: Պարզեցինք, որ 2013թ. օգոստոսին ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ դիմել էր դատարան՝ այս անգամ պատգամավորից պահանջելով 50 հազար դրամ: