Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ զինամթերք է թողնում «Ռոբոտների» գործարանի մոտ գտնվող կամրջի տակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, սվին դանակ` պատյանով, 5.45 մմ տրամաչափի 90 եւ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ եւ պայթուցիչի նմանվող մեկ փաթեթ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: