Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահատվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 22, խարդախության` 9, յուրացման` 5, շորթման` 2, համակարգչային հանցագործության եւ խուլիգանության 1-ական  դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 3  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: