Իսպանական ֆուտբոլի եւ Արքայական ակումբի լեգենդ Ռաուլը տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե-04»:
Իսպանացի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար, իսկ աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո: Գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով, տեղափոխության մասին պաշտոնապես ակումբը կհայտարարի առաջիկայում:
Ռաուլն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես էր գալիս Արքայական ակումբի կազմում` անցկացնելով 722 հանդիպում եւ խփելով 311 գնդակ: Սակայն Իսպանիայի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը հավաքականից դուրս մնաց հենց Եվրո-2008-ից առաջ եւ զրկվեց ազգային հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունից:



























