Ռուսաստանը խախտել է Եվրոպայի դրվածքը Ուկրաինայում իր գործողություններով: Այդ մասին ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին Երեւանում, մարտի 17-ին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
«Ղրիմի ապօրինի զավթումն ու պատերազմը Արեւելյան Ուկրաինայում բազում կյանքեր են խլել, ազդել ողջ տարածաշրջանի վրա: Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է ագրեսիան Ուկրաինայում եւ համարում դա միջազգային իրավունքի խախտում»,- նշել է Չարնեցկին:
Նա ասել է, թե իրենք հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, հույս է հայտնել, թե Ռուսաստանը «կպահպանի Մինսկյան համաձայնությունները»:





























