Եվրախորհրդարանի փոխնախագահն իր ելույթի ընթացքում հայերենով է խոսել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը: Հայերենով մի քանի արտահայտություն Ռիշարդ Չարնեցկին արել է Երեւանում, մարտի 17-ին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
Նա նշել է, թե Երեւանում լիագումար նիստի անցկացումը շոշափելի իրադարձություն է Հայաստանի եւ Եվրամիության դինամիկ զարգացող հարաբերություններում, եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանից հյուրընկալության համար:
Ապա նա ելույթը շարունակել է հայերեն: «Շնորհակալություն» բառից հետո նա ասել է. «Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի երկար պատմություն եւ մեծ մշակութային ժառանգություն: Մենք ողջունում ենք հպարտ հայ ազգը եւ հիշում Ձեր ողբերգության 100-րդ տարելիցի մասին»,- ասել է նա:





























