Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդան մարզադաշտի մոտակայքում արտաքին լուսավորման սյան վրա աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները (3 հոգի) մնացել են մոտ 6 մետր բարձրության սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոկռունկը խափանվե է, եւ 3 աշխատակից մնացել են վերեւում:
Հրշեջ-փրրկարարներն անվնաս իջեցրել են արգելափակված քաղաքացիներին:





























