Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Կարակասում ընթացող «Բոլիվարյան ալյանս»-ի երկրների գագաթաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «մարտնչել», եթե ԱՄՆ-ը հանդես գա Վենեսուելայի դեմ:

«Բոլիվիան Սիմոն Բոլիվարի սիրելի դուստրն է, եւ նա համերաշխություն կհայտնի, եթե անհրաժեշտ լինի դիմադրություն ցուցաբերել ԱՄՆ կողմից միջամտության դեմ»,-ասել է Մորալեսը, հաղորդում է Noticias24-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի նախագահին հատուկ լիազորություններով օժտելու որոշմանը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պայմաններում երկրի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, հաղորդում է Gazeta-ն: