Գյումրիի Երեւանյան խճուղու վերջնամասում տեղակայված ոստիկանության անշարժ հենակետի վերակարգը 35-ամյա Հովհաննես Հ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերել է «Բայկալ MP-512» տիպի, 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























