Գերմանիայի ոստիկանությունը շրջափակել է Մայնի Ֆրանկֆուրտի Եվրոպական կենտրոնական բանկի շենքը, որի բացումը կայանալու է այսօր՝ մարտի 18-ին։
Մայնի Ֆրանկֆուրտում մի քանի հազար հակագլոբալիստ ցուցարար մտադիր են բողոքի ակցիայի մասնակցել։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտնել են քաղաքի ոստիկանությունից, ցույցը պետք է ընթանա խաղաղ, սակայն իրավապահները զգուշանում են փոքրամասնության ռազմաշունչ տրամադրություններից, որոնք կարող են բռնության պատճառ դառնալ։
Ուղղաթիռներն ու ջրցան մեքենաները բերել են պատրաստվածության։
Բանկի երկնաքեր շինության կառուցման համար ԵՄ-ն 1.4 մլրդ դոլար է ծախսել։





























