Սիերա Լեոնեի նախագահ Էռնեսթ Բայ Կորոման պաշտոնից հեռացրել է երկրի փոխնախագահ Սամուել Սամ Սումանային, հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնից հեռացման ենթադրյալ պատճառն այն է, որ Սամ Սումանան ավելի վաղ ապաստան էր խնդրել ԱՄՆ դեսպանատանը:

Մինչ այդ Սամ Սումանան հեռացվել էր երկրի իշխող կուսակցությունից, իսկ զինվորականները շրջափակել էին նրա տունը, հաղորդում է Gazeta-ն: