Հայաստանում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում կայացել է Արցախի Ազգային վիճակախաղի 2-րդ խաղարկության շահումների հերթական խմբաքանակի հանձնումը Հայաստանի Հանրապետության 46 քաղաքացիների:
Արցախի Ազգային վիճակախի 2-րդ խաղարկության մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 350 շահում` արցախյան արտադրության ձեռագործ գորգեր, թթենու փայտից պատրաստված 20 եւ 30 լիտրանոց տակառիկներով թթի օղի եւ բնակարան Ստեփանակերտում:
Վիճակախաղի կազմակերպման արդյունքում ձեւավորված ողջ հասույթը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ուղղվելու է Արցախի համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:





























