Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսում երկրի ՀՕՊ ուժերը խոցել են թշնամական անօդաչու թռչող սարքը։ Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը,  իրավասու մարմինները հետաքննություն են վարում ՝ պարզելու համար, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը հայտնվել երկրի օդային տարածքում։

Համաձայն վերջին պաշտոնական տեղեկությունների՝ Հալեպ նահանգի Հանդարաթ, Հայան, Թել ալ Մադաֆա, Քաֆր Համրա եւ Ան Նայրաբ օդանավակայանի շրջակայքում Սիրիայի բանակի ստորաբաժանումները ԻՊ տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացրել։

ՍԱՆԱ գործակալության թղթակիցը հաղորդում է, որ Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքը ԿԽՄԿ-ի հետ համատեղ Հալեպ նահանգի արեւմտյան շրջաններ 7 բեռնատար հումանիտար օգնություն են ուղարկել։