Ռուսաստանում Չիտա-Զաբայկալսկ դաշնային ավտոմայրուղու 149-րդ կմ-ում կանգնեցրել են քաղաքացու, ով փորձել է անօրինական կերպով Անդրբայկալի երկրամասի տարածքից մանր եղջերավոր անասուններ դուրս բերել: Այս մասին տեղեկացնում է երկրամասի Անասնաբուժական ծառայությունը:

Բուրյատիայի հանրապետության բնակիչը փորձել է առանց անասնաբուժական հատուկ փաստաթղթերի 50 գլուխ անասուն տանել Շիլկինսկի շրջանից:

Ծնունդով Հայաստանից իրավախախտի դեմ վարչական իրավախախտման մասին գործ են հարուցել, ինչպես նաեւ կարգադրել են վերացնել բացահայտված խախտումները: