«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի  Երեւանի   գազաֆիկացման  եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կառուցված գազատարները գործող գազատարներին ներմիացնելու եւ վերակառուցելու նպատակով մարտի  19-ին ժամը 9:00-ից  մինչեւ մարտի  20-ի  ժամը 20:00-ն դադարեցվելու է Կենտրոն  վարչական շրջանի Ամիրյան փողոցի թիվ 3, 5, 5ա,  Զաքյան փողոցի 1, 3, 5 բազմաբնակարան շենքերի եւ տարբեր նշանակության թվով 8 հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: