Դորտմունդում շարունակվող շախմատային ավանդական սուպերմրցաշարի 7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը միավորը կիսել է Ռուսլան Պոնոմարյովի հետ: Առաջին շրջանում հաղթել էր Պոնոմարյովը: 7-րդ տուրի մյուս պարտիաներում ոչ ոքի են խաղացել նաև Արկադի Նայդիչն ու Լե Կուան Լիեմը: Շաքրիար Մամեդյարովը հաղթել է Պետեր Լեկոյին:

7-րդ տուր

Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) — Ռուսլան Պոնոմարյով(Ուկրաինա) — 0,5:0,5
Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) — Պետեր Լեկո (Հունգարիա) — 1:0
Արկադի Նայդիչ (Գերմանիա) — Լե Կուանգ Լիեմ (Վիետնամ) — 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
1. Պոնոմարյով — 4.5
2-3. Լե Կուան Լիեմ, Մամեդյարով — 4-ական
4. Կրամնիկի — 3.5
5. Նայդիչ — 3
6. Լեկո — 2