Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա մինչեւ վերջինս ամբողջովին չկատարի Մինսկի համաձայնագիրը։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։
«Իհարկե մենք գագաթնաժողովի ժամանակ անդրադառնալու ենք նաեւ Ուկրաինային եւ Ռուսաստանին։ Ուկրաինային օգնելու լավագույն միջոցներից մեկը Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումը պահպանելն է այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկի համաձայնագրերը ամբողջովին չեն կատարվել»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Տուսկի խոսքը։
Նշենք, որ մարտի 19-ին Բրյուսելում մեկնարկում է ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների երկշաբաթյա գագաթնաժողով, որի կենտրոնում Ուկրաինայում տիրող իրավիճակն է։




























