Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների եւ միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (‪‎Բրյուգե, ‪‎Նատոլին) 33 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հիմնական ուղղությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտգործնախարարը խոսեց Հայաստանի՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության մասին: Այս համատեքստում անդրադարձ արվեց Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ ԱԳՆ ղեկավարը անդրադարձավ նաեւ ‪‎Հայաստան - ‪‎Եվրամիություն համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի եւ ‪‎ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: